Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Սառնամանիքը կարող է հանգեցնել սրտի կաթվածի. news.am

Սառնամանիքը կարող է հանգեցնել սրտի կաթվածի. news.am

Ցածր ջերմաստիճանը վտանգավոր է առողջության համար. այս մասին վաղուց է հայտնի: Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների համար սառնամանիքի ճակատագրական հետեւանքների մասին նախազգուշացրել է  գերմանացի պրոֆեսոր, Սրտի գերմանական հիմնադրամի նախագահ Թոմաս Մայներցը:

Սառը օդը հանգեցնում է արյունատար անոթների նեղացման, ինչի արդյունքում նվազում է սրտամկանի արյան շրջանառությունը: Բացի այդ՝ բարձրանում է զարկերակային ճնշումը, ինչը նույնպես խոսում է սրտի մեծ ծանրաբեռնվածության մասին: Արդյուքում ուժեղ սառնամանիքի ժամանակ մեծանում է սրտի կաթվածի վտանգը:

«Ցուրտ եղանակին երկարատեւ զբոսանքի ժամանակ կրծքավանդակում անսպասելիորեն ի հայտ եկած ցավը, ճնշման զգացողությունն ու շնչարգելությունը նախազգուշական ազդակ են: Հարկավոր է անհապաղ բժիշկ կանչել, որը մանրամասն կհետազոտի սիրտը»,- ասում է պրոֆեսոր Մայներցը:

Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ -10°C ջերմաստիճանի պարագայում պետք է առավելագույն սահմանափակեն դրսում ֆիզիկական ակտիվությունը, ինչը կարող է սրտի հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել: Գտնվելով փողոցում՝ քթի եւ բերանի հատվածը ծածկեք շարֆով: Պրոֆեսոր Մայներցի խոսքով՝ այդ կերպ փոքր-ինչ կտաքացնեք թոքեր հասնող սառը օդը:

Սկզբնաղբյուր. medikforum.ru
Աղբյուր. news.am
Լուսանկարը. zdravoe.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ